Google+ սոցիալական ցանցը ներկայացրել է Creative Kit օնլայն գործիքները, որոնց օգնությամբ օգտատերերը կարող են խմբագրել կայքում տեղադրած լուսանկարները, հաղորդում է ընկերությունը:

Սոցիալական ցանցում տեղադրած ֆոտոխմբագիրը ներառում է սովորական համակարգչի առավել հայտնի ֆունկցիաները:  

Google+ Creative Kit-ն ու հատուկ ֆոտոէֆեկտների շարքը գործարկում է Հելոուինին ընդառաջ: Էֆեկտների մեջ կան վամպիրի աչքեր, թեմատիկ ֆոնային նկարներ, վիրտուալ զգեստ ու դիմակ եւ Հելոուինի խորհրդանիշը համարվող դդումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: