Հայտնի եգիպտացի կինոդերասան Օմար Շարիֆը հարվածել է երկրպագուհիներից մեկին: Միջադեպը տեղի է ունեցել Դոհայում, «Թրայբեքա» կինոփառատոնի ժամանակ: Կարմիր գորգով անցնելիս դերասանը կանգնել է լուսանկարիչների մոտ, նրան սկսել են մոտենալ նաեւ երկրպագուհիները: Ժպտացող դերասանը կորցրել է համբերությունը եւ անսպասելիորեն ափով հարվածել է մի աղջկա:

Մի քանի վայրկյան անց դերասանը թույլ է տվել նույն աղջկան լուսանկարվել իր հետ: Աղջիկը հարվածից հետո ժպտում էր, սակայն շփոթված տեսք ուներ:

2005-ին Շարիֆը Բեւերլի Հիլզում հարվածել էր ավտոկանգառի աշխատակցին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: