«X» միկրոբլոգում Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների խմբի նախագահ Մարինա Կալյուրանդն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։
«Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու երկու երկրների մտադրությունը»,- գրել է նա։




























