Հայտնի է դարձել «Ենի Ազերբայջան» կառավարող կուսակցության նիստի անցկացման օրը՝ կապված արտահերթ նախագահական ընտրությունների հետ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, վարչության ընդլայնված նիստը կկայանա դեկտեմբերի 15-ին «Հեյդար Ալիեւի կենտրոնում»։
Նիստի օրակարգում ներառված է նախագահի պաշտոնում Իլհամ Ալիեւի թեկնածության առաջադրման հարցը։





























