Բաքվում տարեց կինը մահացել է՝ ընկնելով մետրոյի ռելսերի վրա:

APA-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան։ 60-70 տարեկան ուղևորը հանկարծակի ընկել է գծերի վրա: Միջադեպի պատճառով կոնտակտային ռելսից հանվել է բարձր լարումը։ «Շտապ օգնություն են կանչել։ Մետրոյի կայարանի հերթապահն ու ոստիկանը գծերից հանել են ուշագնաց ուղևորին։ Շտապ բուժօգնության աշխատակիցները հաստատել են մահվան փաստը»,- հայտնում է հրատարակությունը։