Բաքուն կօգտագործի մնացած գերիներին՝ այսպես կոչված անկլավների հարցում Երևանի վրա ճնշում գործադրելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆրանսիացի քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը։
Նա հավելել է, որ Ալիևը, Ադրբեջանում հայ գերիներին թողնելով, նաև ներքին, քարոզչական խնդիր է լուծում։
«Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների խնդրին, և այս հարցում Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշում գործադրելու այնքան լծակներ չունի, որքան մյուսների բանտարկյալների դեպքում»,- նշել է Չոբոյանը։
Նրա գնահատմամբ՝ հայ բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները կթեթևանան, երբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները սկսեն այցելել նրանց։
«Բայց ինձ թվում է, որ քաղբանտարկյալների հետ տեսակցությունները չափազանց հազվադեպ են: Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր խոչընդոտում են դրան։
Բոլոր զեկույցները, որոնք պատրաստվել են հայ իրավաբանների կողմից, պետք է ակտիվորեն տարածվեն միջազգային հարթակներում, որպեսզի նրանց տեղեկացնեն, որ միջազգային իրավունքը չի հարգվում։
Այս հսկայական աշխատանքը համակարգային մակարդակով չի իրականացվում»,- ընդգծեց քաղաքական գործիչը։











