Հայաստանը ուշադրություն է դարձնում ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, Ռուսաստանը գնահատում է այդ քաղաքականությունը։ Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հայաստանում մշտական հետաքրքրություն է ցուցաբերվում ռուսաց լեզվին, ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, և մենք դա բարձր ենք գնահատում։ Շատ մեծ մշակութային ծրագիր իրականացվեց տարբեր ոլորտներում։ Հաջորդ տարի մենք մտադիր ենք զարգացնել բոլոր լավ նախաձեռնությունները, շատ լավատեսորեն ենք տրամադրված հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հարցում»,- նշել է նա։





























