«Մուսավաթ» կուսակցությունը չի մասնակցի Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններին

Այս որոշումն ընդունվել է դեկտեմբերի 15-ին կուսակցության համագումարում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի փետրվարի 7-ին։

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլհամ Ալիևի թեկնածությունը։