Իրանի դատական մարմինները շաբաթ օրը մահապատժի են ենթարկել հօգուտ իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության լրտեսության մեջ մեղադրվողին, տեղեկացրել է Tasnim-ը։

Մեղադրյալը, որը կախաղան է բարձրացվել հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգում, մեղավոր է ճանաչվել օտարերկրյա լրտեսական ծառայությունների, այդ թվում իսրայելական «Մոսադի» հետ ունեցած կապերի մեջ։

Մահապատժի ենթարկվածը զբաղվում էր գաղտնի տեղեկությունների հավաքմամբ եւ «Մոսադին» միջնորդների միջոցով դրանց փոխանցմամբ, գրել է իրանական ԶԼՄ-ն։