Սոցիալական հետազոտությունների կենտրոնի վարչության նախագահ Զահիդ Օրուջը կլինի նախագահական ընտրությունների թեկնածու, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Վաղը նա իր փաստաթղթերը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Նշվել է, որ «Մեծ արարման» կուսակցության եւ Միլի մեջլիսի մշակույթի կոմիտեի նախագահ Ֆազիլ Մուսթաֆան եւս առաջադրվել է նախագահի թեկնածու։
Ինչպես APA-ին տեղեկացրել է Ֆազիլ Մուսթաֆան, այդ մասին որոշումն ընդունվել է այսօր կուսակցության ժողովի ժամանակ։
Նա տեղեկացրել է, որ փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնի առաջիկա օրերին։
Նախագահական ընտրությունները նշանակված են 2024թ. փետրվարի 7-ին։
Կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը առաջադրել է Իլհամ Ալիեւի թեկնածությունը։





























