2023թ. գործողությունների հաստատված պլանի համաձայն՝ Ադրբեջանի ՌՕՈւ Н զորամասում, ՆԱՏՕ «Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի» շրջանակում, տեղի են ունեցել «2-րդ մակարդակի ինքնագնահատման զորավարժություններ (SEL-2)», որոնց մասնակցել են Ադրբեջանի ՌՕՈւ «Ми-17-1В» ուղղաթիռներ, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի ՊՆ-ին։

Նշվել է, որ սկզբում մասնակիցների հետ ճեպազրույց է անցկացվել զորավարժությունների սցենարի, դրանց ընթացքի, անվտանգության կանոնների եւ գնահատման մասին, պարզաբանվել են առաջադրանքները։

«Զորավարժությունների ընթացքում ստուգվել եւ բարձր են գնահատվել «Ми-17-1В» ուղղաթիռների զույգի հմտությունները ավիափոխադրումների կատարման (բեռների եւ զորքի, վիրավորների տեղափոխում) հարցում»,- նշվել է հաղորդագրությունում։