Երկրի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևի թեկնածությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնել է Էլշադ Մուսաևը, այս մասին որոշումը  կայացվել է «Մեծ Ադրբեջան» կուսակցության քաղխորհրդում։

Ադրբեջանի նախագահի պաշտոնում Է.Մուսաևի առաջադրման հետ կապված փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն դեկտեմբերի 19-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, բացի երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևից, Ադրբեջանի նախագահի պաշտոնում ևս երկու թեկնածուի առաջադրման մասին․ նրանք են՝ «Սոցիալական հետազոտությունների կենտրոնի» խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը և «Մեծ ստեղծագործում» կուսակցության և Միլլի Մեջլիսի մշակույթի հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆազիլ Մուստաֆան։

Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի փետրվարի 7-ին։