Բիրմինգհեմի դատարանը պատգամավորի կնոջը դատապարտել է 9-ամսյա պայմանական կալանքի` ամուսնու սիրուհու կատվին գողանալու համար:

Դատարանը մեղավոր է ճանաչել Քրիստին Հեմինգին եւ կալանքից բացի դատապարտել նաեւ 150-ժամյա հասարակական աշխատանքի, ինչպես նաեւ 1000 ֆունտ սթեռլինգի տուգանք է նշանակել:

Անվտանգության տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես Հեմինգը, սեպտեմբերի 29-ին, Բյութի անունով 4 ամսական կատվի ձագին տանում Էմիլի Կոքսի տնից: Այդ ժամանակվանից կատվին ոչ ոք չի տեսել:

Հեմինգը ժխտում է կանխամտածված առեւանգման փաստը` ասելով, որ կատվին մեքենայորեն է վերցրել: Հաջորդ օրը լիբերալ-դեմոկրատական  կուսակցության անդամ, պատգամավոր Ջոն Հեմինգի կինը  վերադարձրել է կատվին: