Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման փոխնախարար Շահրիյար Աֆանդիզադեն հայտարարել է, որ Գիլան հյուսիսային նահանգում Ռեշտը Աստարային կապող երկաթուղու շինարարությունը կսկսվի առաջիկա շաբաթներին, հաղորդում է Tasnim-ը։

Աֆանդիզադեն պարզաբանել է, որ 162 կմ երկարությամբ երկաթուղու շինարարությունը կսկսվի առաջիկա 45 օրվա ընթացքում։

Նա նշել է, որ ծրագրի ավարտը առաջնորդող դեր կխաղա Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում։

Հյուսիս-Հարավ գործարկվելուց հետո հարեւան և տարածաշրջանային պետությունները մեծ տնտեսական ներուժ կստանան, հավելել է Իրանի ավտոճանապարհների փոխնախարարը։

Իրանն առաջարկել է Իրանական ճանապարհի միջազգային նախագծի գաղափարը Հնդկաստանի և Ռուսաստանի հետ եռակողմ գագաթնաժողովի ժամանակ 2023 թվականի ապրիլին։

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը 7200 կմ երկարությամբ ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների բազմաֆունկցիոնալ ցանց է Հնդկաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների համար», ասել է նա։

Իրանցի պաշտոնյաները հաշվարկել են, որ Ռեշտ-Աստարա երկաթուղին շահագործման առաջին տարում կտեղափոխի մեկ միլիոն ուղևոր, ինչպես նաև 10 միլիոն տոննա բեռ: