Սարատովի գիտնականները ստեղծել են սարք սենյակների օդափոխման համար, որը թույլ կտա նվազեցնել ջեռուցման ծախսերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Սարատովի Յու.Ա. Գագարինի անվան պետական տեխնիկական համալսարանի մամուլի ծառայությունում։

«Ձմռանը էներգիայի ծախսի նվազեցման նպատակով կարեւոր է ջերմությունը օդի հոսանքին փոխանցելը։ Մենք ստեղծել ենք հատուկ սարք ջերմության եւ խոնավության փոխանակման համար օդի երկու հոսանքների միջեւ, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել էներգիայի ծախսը»,- մամուլի ծառայությունում մեջբերել են պրոֆեսոր Յուրի Պեչենեգովի խոսքերը։

Ինչպես նշել են համալսարանում, սարքի շնորհիվ հնարավոր է լիովին բացառել սպառողների վճարումները ջեռուցման համար։ Դա վերաբերում է, օրինակ, ջերմացվող պատերին, լուսամփոփներին եւ ջերմության այլ աղբյուրներին։ Այդ դեպքում վճարում կկատարվի միայն էլեկտրաէներգիայի համար։

Բուհում նշել են, որ սարքը կարելի է օգտագործել բնակելի տներում, վարչական եւ արտադրական շինություններում։ Լայն կիրառման դեպքում սարքը կարող է դառնալ կենտրոնացված ջեռուցման առկա համակարգերի եւ ցանցերի փոխարինող։