Թուրքիայի Էրզրում քաղաքում, այսօր, ժամը 14.50-ին, վայրէջք է կատարել Հայաստանի կառավարության կողմից Թուրքիա մարդասիրական օգնություն տանող օդանավը։ Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն արդեն բեռնաթափվել է եւ որոշ ժամանակ անց կվերադառնա Երեւան։
Հիշեցնենք, որ ժամը 14.00-ին Երեւանի «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիայի Էրզրում քաղաք էր ուղեւորվել ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող Իլ-76 օդանավը։




























