Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից, հոկտեմբերի 28-ին, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Երեւանի «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ինստիտուտ» ՓԲԸ օրթոպեդիկ եւ ոսկրային պաթոլոգիաների բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբան Սերոբ Համբարձումյանը:

Վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինակոչիկին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար համապատասխան բժշկական փաստաթղթային հիմքեր ստեղծելու դիմաց պահանջել եւ ստացել է 1.500 ԱՄՆ դոլար գումար:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: