Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Արմո Ծատուրյանին սեփական դիմումի համաձայն գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել :

Նույն օրը Բակո Սահակյանը Անդրանիկ Խաչատրյանին հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել` համաձայն այլ աշխատանքի տեղափոխվելու մասին նրա ծանուցման:  Նախագահի մեկ այլ հրամանագրով Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար: