Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, 2020 թվականին ծնված տղան անգիտակից վիճակում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, տեղափոխվել է Լենքորանի շրջանի կենտրոնական հիվանդանոցի մանկական բաժանմունք։ Ըստ տեղեկությունների՝ հիվանդը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Երեխայի մոտ ախտորոշվել է վիրուսային ծագման մենինգոէնցեֆալիտ։ Չնայած վերակենդանացման միջոցառումներին՝ երեխային մահացած են ճանաչել։
Աղբյուրը նշում է, որ երեխայի մոտ մեկ շաբաթ առաջ ջերմություն է բարձրացել։ Ծնողներին հաջողվել է իջեցնել ջերմությունը, սակայն երեխայի մարմնի վրա կարմրություն է առաջացել։ Երեկ երեխայի ջերմությունը կրկին բարձրացել է, շտապ օգնություն են կանչել։ Բժշկական խումբը պնդել է, որ նրան շտապ տեղափոխեն հիվանդանոց, սակայն ծնողները չեն համաձայնել։ Առարկել են։ Բժիշկների հեռանալուց հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Չնայած նրանց ջանքերին՝ բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։





























