Ադրբեջանում տարածվում է տեսանյութ, որում նշվում է, որ Շամքիրի ջրամբարում հսկայական օձ են տեսել։

«Հարց է ծագում. արդյո՞ք  օձ է, թե՞ ոչ ջրում լողացող կենդանին, որը պատկերված է այդ տեսանյութում, որը հետաքրքրել է շատ մարդկանց»,- հարցնում են ԶԼՄ-ները։

Ինչպես APA-ին տեղեկացրել է Կենդանաբանական ինստիտուտի կենսաբանական փիլիսոփայության դոկտոր, դոցենտ Թեւեքյուլ Իսկենդերովը, ջրամբարում կարող է հսկայական օձ լինել։ Նրա խոսքով՝ մեղմ եղանակի եւ 14 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանի դեպքում ջրային եւ ձմեռող սողունները, այդ թվում ջրային օձերը, կարող են ակտիվ լինել. «14 աստիճանից ցածր ջերմաստիճանի դեպքում այդ կենդանիները ձմեռային քուն են մտնում։ Իհարկե, տեսանյութով անհնար է հստակ որոշել, թե ինչ կենդանի է լողում ջրում, բայց դատելով նրա մեծ չափերից՝ դա, ամենայն հավանականությամբ, ջրային օձ է»։