Բուլղարիայում «Անսանձելիները-2» մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ, որին մասնակցում են հոլիվուդյան աստեղր Սիլվեսթր Ստալոնեն եւ Ժան-Կլոդ Վան Դամը, կասկադյոր է մահացել: Ողբերգությունը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան, Օգնանյովո ջրամբարում, Ելին-Պելին քաղաքից ոչ հեռու, հաղորդում է Cinema Blend-ը:
Ըստ սցենարի, փչովի նավակը, որտեղ եղել են երկու կասկադյորները, պայթեցվել է, որը սակայն լուրջ պայթյուն է եղել: Տեղի ունեցածի մանրամասներն անհայտ են, սակայն պայթյունի հետեւանքով կասկադյորներից մեկը մահացել է, իսկ մյուսը` ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ականատեսների շարքում տուժածներ չկան:
Ֆիլմի նկարահանումներին մասնակցում են նաեւ մարտաֆիլմերի այլ սուպերհերոսներ, որոնց թվում են Դոլֆ Լունդգրենը, Առնոլդ Շվարցենեգերը, Չակ Նորիսը եւ Ջեյսոն Սթեթհեմը:
«Անսանձելիները» Սիլվեսթր Ստալոնեի նախագիծն է: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2010-ի օգոստոսի 13-ին:




























