ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Financial Times- ում գրել է ճգնաժամից դուրս գալու մասին, ինչը, ըստ Սպիտակ տան ղեկավարի, հնարավոր է «ամերիկյան տնտեսությունը խթանելով»:
«Այդ իսկ պատճառով իմ հիմնական առաջնահերթությունը ամերիկացիներին աշխատանքի վերադարձնելն է», - գրում է Օբաման: Նույն այդ պատճառով նա առաջարկում է աշխատատեղերի ավելացման ծրագիր, որը 2 մլն ամերիկացիների կօգնի աշխատանք գտնել: Ամերիկյան տնտեսությանը, համաձայն ԱՄՆ նախագահի, պետք է օգնի նաեւ ծախսերի կրճատումը շուրջ $ 1 տրլն-ով, ինչին Օբաման հավանություն է տվել այս ամռանը:
Երկրորդ, ինչպես նշված է հոդվածում, պետք է հնարավորինս արագ հաղթահարել ճգնաժամը Եվրոպայում, տեղեկացնում է «Վեդոմոստին»:
Երրորդ, յուրաքանչյուր ազգ պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի համաշխարհային տնտեսության աճը մնա հավասարակշռված եւ կայուն: Ըստ Օբամայի` դա աշխարհին կփրկի նախորդ տարիների վայրիվերումներից: Առեւտրի բալանսի մեծ մնացորդ ունեցող երկրները պետք է աճի ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկեն, իսկ գլխավորապես արտահանման ուղղվածություն ունեցող երկրները պետք է խթանեն ներքին պահանջարկը, կարծում է Օբաման:
Վերջապես, G20 ազգերը, Օբամայի կարծիքով, պետք է խորացնեն համագործակցությունը` մի շարք գլոբալ խնդիրներ հաղթահարելու համար, որոնք ազդում են այդ խմբի երկրների բարգավաճման վրա: Մասնավորապես, մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք մաքուր վառելիքին անցում կատարելուն, զբաղվենք ենթակառուցվածքների, ֆինանսների զարգացմամբ եւ բարելավենք պետական մարմինների աշխատանքը:
Հոդվածը գրվել է G20 ղեկավարների հանդիպումից առաջ, որը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Ֆրանսիայում:



























