Տավուշի մարզում, այսօր հոկտեմբերի 28-ին, ժամը 14.42-ին Ծաղկավանի գյուղապետ Ն. Աթաբեկյանը դիմել է մարզի փրկարարական վարչություն, նշելով, որ գյուղի կենտրոնական հատվածում ակտիվացել են սողանքային երևույթներ, որոնք սպառնում են փակել գյուղամիջյան ճանապարհը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Տավուշի փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քանդվել է ճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը եւ երթեւեկելի մասի գրեթե կեսը. ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:
Ճանապարհի հետագա շահագործումը խիստ վտանգավոր է:




























