Ադրբեջանում «Ղուբաթլի» հատուկ սահմանապահ ուղեկալում դեկտեմբերի 19-ին մահացել է ժամկետային զինծառայող Հայալ Հասրաթովը, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Զինվորը հանկարծակի վատ է զգացել, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Ներկայում նշանակված են փորձաքննություններ՝ զինծառայողի մահվան պատճառները պարզելու համար»,- տեղեկացրել են ԶԼՄ-ները։