Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը կավարտվի երթով, որը կանցնի Երեւանի կենտրոնական փողոցներով: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, ասաց հանրահավաքի ղեկավար, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
«Եկեք միասին այսօր անցնենք Երեանի կենտրոնական փողոցներով եւ մեր կարգախոսներով թեժացնենք ամբողջ քաղաքը»,- հայտարարեց Փաշինյանը:
Երթի մասնակիցները կվերադառնան Ազատության հրապարակ, որտեղ եւ կավարտեն հանրահավաքը:
Նշենք, որ այսօրվա հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, որի ընթացքում ավելի կորոշակիացվեն մեր գործողությունները




























