Մեքսիկայում ձերբակալվել է խոշոր «Լոս Զոտաս» նարկոկարտելի ենթադրյալ ֆինանսական տնօրենը, որը 29-ամյա մեքսիկուհի  Կարմեն դել Կոնսուելո Սաենսն է, հաղորդում է Associated Press-ը:

Կինը ոչ միայն  համակարգել է Մեքսիկայի խոշոր հանցավոր կազմակերպություններից մեկի գործունեությունը, այլեւ անձամբ փողեր է ստացել թմրանյութերի վաճառքից, մաքսանենգությունից, առեւանգումներից եւ այլ հանցագործություններից:

Նրա ձերբակալման օպերացիան իրականացվել է ծովային հետեւակի մասնակցությամբ: