Թռիչքի փորձարկումների և վերջնական ստանդարտ փորձարկումների ավարտից հետո Իրանը կսկսի իր Yasin ուսումնական ինքնաթիռի զանգվածային արտադրությունը, ասել է պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյա բրիգադային գեներալ Աֆշին Խաջե Ֆարդը, հաղորդում է Mehr-ը։
Ֆարդը, ով Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր օդային արդյունաբերության կազմակերպության գործադիր տնօրենն է, այս մասին հայտարարել է կիրակի օրը կայացած արարողության ժամանակ, որտեղ բանակի ղեկավար գեներալ Աբդոլրահիմ Մուսավին մասնակցել է Yasin ինքնաթիռի թռիչքի փորձարկմանը:
Նրա խոսքով՝ այս ինքնաթիռի մշակումը բարձր տեխնոլոգիական ընկերությունների և ազգային պաշտպանության ոլորտի փորձագետների համագործակցության արդյունքն է։
Նա հավելել է, որ Yasin ինքնաթիռի արտադրության մեջ կիրառվող տեխնոլոգիաները հիմնված են երկրի ավիացիոն արդյունաբերության կարիքների վրա։
Մարտին Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրեց Yasin ռեակտիվ վարժեցնող ինքնաթիռի ստանդարտ տարբերակը և դրա զանգվածային արտադրության հավաքման գիծը:





























