Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավատորմը ժողովրդական ստորաբաժանում է ստեղծել, որը բաղկացած է կամավոր տեղացի նավաստիներից, որոնք կարող են գործողություններ իրականացնել օվկիանոսում հրթիռներով զինված իրենց նավերով, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Ալի Ռեզա Թանգսիրին, հաղորդում է Tasnim-ը։
Երեքշաբթի օրը ելույթ ունենալով կոնֆերանսում, կոնտրադմիրալ Թանգսիրին ասաց, որ Բասիջի ռազմածովային ուժերը (մոբիլիզացիոն ուժեր) օվկիանոսային առաքելությունների համար կազմակերպվել են Պարսից ծոցում Բասիջ ռազմածովային ուժեր ստեղծելու ԻՀՊԿ-ի հաջող փորձից հետո:
Պարսից ծոցում «Բասիջ» ուժը ներառում է 55 հազար կամավորական ուժ և 33 հազար նավ, ասել է նա՝ նշելով, որ դրա երկրորդ փուլը կստեղծվի Կասպից ծովում:
«Բասիջ» ծովային նավատորմը օվկիանոսային առաքելությունների համար ներառում է մեծ նավակներ և կտրիչներ, որոնք կարող են նավարկել բաց ծովով մինչև Տանզանիա, հավելել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի ղեկավարը:
«Բասիջ»-ի ուժերն օգտագործում են նավերը, որոնք հագեցած են այնպիսի զինատեսակներով, ինչպիսիք են 107 մմ հրթիռները, և անհրաժեշտության դեպքում կրակում են դրանք»,- ասաց նա:





























