Անտիվիրուսային Avira ծրագիրն անտիվիրուսային բազաների թարմացումից հետո իր իսկ ներսում վիրուս է գտել:

Ինչպես տեղեկացնում է  Оszone.net-ը, AESCRIPT.dll ֆայլը, որն անհրաժեշտ է ծրագրի գործարկման համար, կոչվել է TR/Spy.463227  եւ նույնականացվել է որպես լրտես:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ նմանատիպ իրավիճակում էր հայտնվել Microsoft ընկերությունը: Այդ ժամանակ ընկերության  Microsoft Security Essentials անտիվիրուսը վիրուս էր հայտնաբերել Google Chrome-ում:  Microsoft-ն օպերատիվ կերպով շտկել էր սխալը եւ ներողություն խնդրել օգտագործողներից: