Ամերիկյան երաժշտական Billboard ամսագիրը կազմել է ամենասարսափելի երաժիշտների ցուցակը: Առաջատարը դարձել է սկանդալային երգիչ Մերիլին Մենսոնը: Նույնիսկ Լեդի Գագան է հեռու Մենսոնից,  ուստի հայտնվել է երկրորդ տեղում:

Վարկանիշային երրորդ տեղը զբաղեցրել  է Slipknot ռոք խումբը:  Խմբի անդամները հանդես են գալիս սարսափազդու դիմակներով եւ հագուստով:

Թոփ տասնյակում են նաեւ ռոք երգիչ Օզզի Օսբորնը, նրա գործընկեր Էլիս Կուպերը,  ռոք երաժիշտ, ռեժիսոր եւ սցենարիստ Ռոբ Զոմբին, ռեպեր Թայլեր Օկոնման, որն ավելի շատ հայտնի է որպես Tyler, սկանդալային ամերիկյան  GWAR ռոք խումբը,  հայտնի հիփ հոփ Insane Clown Posse դուետը, Kiss խմբի հիմնադիրներից Ջին Սիմոնսը: