Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը եւ դրան հաջորդած երթը ավարտվել են: Երթի մասնակիցները վերադարձել են Ազատության հրապարակ, որտեղ նրանց ողջունել է հանրահավաքը վարող, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին «հուժկու երթի» համար, նաեւ ոստիկաններին, ովքեր ողջ երթի ընթացքում պահպանում էին կարգուկանոնը:
Որեւէ միջադետ երթի ընթացքում տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը կայանալու է նոյեմբերի 25-ին:




























