Անհայտ տղամարդը կրակ է բացել Բոսնիա եւ Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում ԱՄՆ դեսպանատան շենքի վրա:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալության ֆոտոթղթակիցը, ով միջադեպին ականատես է եղել, ոստիկանները փորձել են փակել չարագործի ճանապարհը, ում ձեռքին «Կալաշնիկով» ինքնաձիգ է եղել:
«ՌԻԱ նովոստի» գործակալությունը` վկայակոչելով բոսնիական լրատվամիջոցները, նշում է, որ դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող կանգառում: Տղամարդն իբր կարողացել է փախչել:
Միաժամանակ, Assocoated Press-ը` վկայակոչելով բոսնիական ռադիոն, հաղորդում է, որ հարձակվողը սպանվել է, հաղորդում է BBC-ն:




























