ԱՄՆ-ում մեղավոր է ճանչվել Նյու Յորքի ազգությամբ հրեա բնակիչը, որը մարդկային օրգանների վաճառք է իրականացրել սեւ շուկայում:
Ինչպես հաղորդում է MIGNews-ը, «սեւ վիրաբույժը» Իցհակ Ռոզենբաում է: Նա իրեն մեղավոր է ճանչել վիրահատությունների համար դոնորական երեկամների անօրինական մատակարարման մեջ: Նման յուրաքանչյուր գործարք արժեցել է նվազագույնը 120 հազ. դոլար:
Մեղադրող կողմի տվյալներով` Ռոզենբաումը օրգաններ է գնել Իսրայելում բանկչություն խոցելի խմբերից` 10 հազար դոլարով եւ վաճառել 10-15 անգամ ավելի: Հանցավոր սխեմայի համաձայն` դոնորները Իսրայելից փոխադրվել են ԱՄՆ, որտեղ էլ վիրահատական միջամտությամբ հեռացվել են նրանց երիկամները:
Նշենք, որ սա ԱՄՆ պատմության մեջ մարդկային օրգանների անօրինական վաճառքին վերբերող առաջին դատական գործընթացն է:




























