Բոսնիա եւ Հերցեգովինայում ձերբակալվել է այն անձը, ով այսօր` հոկտեմբերի 28 –ին Կալաշնիկով տեսակի ինքնաձիգից կրակ էր բացել Սարաեւոյում ԱՄՆ դեսպանատան վրա:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse, կրակողը` Մեվլիդ Յաշարավիչը, եղել է վահհաբիզմի հետեւորդ, նա առնչություններ է ունեցել տեղական արմատական իսլամիստների հետ:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե հանցագործը սպանվել է, սակայն համաձայն ճշտված տեղեկությունների` նա միայն վիրավոր է եղել եւ ներկայումս գտնվում է հիվանդանոցում: Գնդակոծման արդյունքում վիրավորվել է երկու ոստիկան:




























