Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազի հետ։ Վերջինն Ալիեւին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնը։ Ալիեւն ընդգծել է, որ հանդիպում եւ շարունակում է քննարկումները Թուրքիայի նախագահի հետ յուրաքանչյուր հնարավորության դեպքում եւ միջոցառումներում, որոնք անցկացվում են միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր՝ կապված հաջորդ տարի ադրբեջանա-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման հետ, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։

Հասանելի է
русскийԹեմա




























