Իրանն աջակցում է ողջ իսլամական շարժմանը, որը ձգտում է արդարության եւ խաղաղության: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է  Իրանի իսլամական մշակույթի եւ կողմնորոշման նախարար Մուհամեդ Զադեհը` մեկնաբանելով իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսաային Աֆրիկայում:

«Ես շնորհավորում եմ  այն երկրներին, ովքեր հաղթանակ են տարել բռնապետների նկատմամբ եւ  ողջունում եմ նրանց, ովքեր  այդ ճանապարհին են»,- հայտարարել է նա` Թեհրանում անցկացվող մամուլի եւ լրատվական գործակալությունների 18-րդ միջազգային ցուցահանդեսի մասնակիցների հետ հանդիպմանը:

Նախարարը նաեւ մեկնաբանել է իրավիճակը Սիրիայում` հայտարարելով, որ  ոչ ոք չի կարող որոշել սիրիացի ժողովրդի փոխարեն:

«Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ապստամբությունների  բռնկումը  հասնում է մինչեւ Եվրոպա»,- ընդգծել է նախարարը` ավելացնելով, որ Իրանը երբեք այլ պետությունների գործերին չի միջամտում: «Իսլամական պետությունը պաշտպանում է  մարդկանց կարծիքները, որոնք ապրում են այս կամ այն երկրում: Ինչ էլ որ ցանկանա այս կամ այն երկրի ժողովուրդը` Իրանը միշտ պաշտպանում է այն»,- ամփոփել է նախարարը: