2011թ.  9 ամսվա ընթացքում  Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ապօրինի շրջանառությունից  հանվել  եւ առգրավվել է 107 կգ 840 գրամ թմրամիջոց: Այս մասին  NEWS.am –ին հայտնեցին ՀՀ ոստիկանության  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում:

Համաձայն աղբյուրի` նշված ժամանակահատվածում վարչության եւ ոստիկանություն մյուս ստորաբաժանումների համատեղ օպերտաիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել եւ առգրավվել են 60.1 գրամ հոգեմետ նյութեր,  673.6մլ քացախաթթվի անհիդրիդ:  2010 թ. նույն ժամանակատվածի ցուցանիշները, համապատասխանաբար, 64.6 գրամ եւ 16240 մլ են:

2011թ. 9 ամիսներին Հայաստանի տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների համար  քրեական պատասխանատվության է ենթարկվել  470 անձ (2010թ.  նույն ժամանակահատվածի` 605-ի դիմաց),  նրանցից 11-ը կանայք են, 6-ը` անչափահասներ, 16-ը` օտարերկրացիներ:  2010թ-ին եղել են, համապատասխանաբար,  12 կանայք,  2  անչափահասներ եւ 49 օտարերկրացիներ:

ՔՕ 266  հոդվածի հատկանիշներով  պատասխանատվության է ենթարկվել 155 անձ` 2010թ. նույն ժամանակահատված 269-ի դիմաց: