Հաջորդ տարի սկսում ենք կովերի արհեստական սերմնավորման ծրագիր, որի ներքո մենք գյուղացիներին աջակցելու ենք արհեստական սերմնավորման գործընթացում, որպեսզի, ընդհանուր առմամբ, գենետիկան լավացնենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Առաջարկվելու են գրավիչ պայմաններ, որպեսզի ֆերմերները նախընտրեն բարձրակարգ սերմանհեղուկով սերմնավորել իրենց խոշոր եղջեւերավոր կենդանիներին: Դա կբերի արտադրողականության աճի 2-3 տարի հետո»,-ասաց նա: