Ղազախստանի նախագահի խորհրդական և մամուլի քարտուղար Բերիկ Ուալին ասել է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Վագներ» ռազմական ընկերության (ՊՄԿ) հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության ժամանակ չի դիմել Ղազախստանի իշխանություններին, փոխանցում է ТАСС-ը։

Նրա խոսքով՝ ամերիկյան The Wall Street Journal (WSJ) թերթում հրապարակված տեղեկատվությունը, թե իբր Պատրուշևը Պրիգոժինի ապստամբության ժամանակ Աստանա է զանգել, չի համապատասխանում իրականությանը։ Այս հրապարակման նյութը նաև պնդում է, որ Պրիգոժինի հետ ավիավթարն իբր կազմակերպել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Դեկտեմբերի 22-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պրիգոժինի ինքնաթիռի աղետի մեղավորի մասին WSJ-ի հրապարակումը «խայծ» է անվանել

Եվգենի Պրիգոժինը մահացել է 2023 թվականի օգոստոսի 23-ին, երբ Տվերի մոտակայքում վթարի է ենթարկվել բիզնես-ջեթը, որում նա գտնվում էր։ WSJ-ը գրել է, որ Նիկոլայ Պատրուշևն է կազմակերպել վթարը։ Ըստ հրապարակման՝ քարտուղարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Պրիգոժինի ազդեցության աճի մասին  սկսել է նախազգուշացնել 2022 թվականի ամռանը։