Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.20-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Նորագավիթի 1-ին փողոցի եւ Արտաշատի խճուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա Մարինե Դադամյանին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հաջորդ օրը գիշերը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:




























