Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործընթացը։

Ֆիդանն ընդգծել է խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը։