Իսրայելը շարունակում է զինել Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումներից հետո և Հայաստանի հանդեպ  սպառնալիքների ֆոնին։ Այս մասին սոցցանցերում գրել է Ամերիկայի ամերիկյան ազգային կոմիտեի (ANCA) ծրագրերի տնօրեն Ալեքս Գալիցկին՝ վկայաբերելով Flightradar24 ծառայության տվյալները։

«Իսրայելի ռազմաօդային ուժերի ավիաբազայից Բաքու է մեկնել հերթական  ադրբեջանական ռազմատրանսպորտային ինքնաթիռը՝ նոր բեռներով։ Միաժամանակ, Իսրայելը շարունակում է ռազմական հանցագործություններ կատարել Գազայի հատվածում»,- նշել է նա։