Մոնղոլիան ԵԱՀԿ անդամ դառնալու ցանկություն է արտահայտել:
Այդ մասին ասվում է երկրի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Գոմբոժավ Զանդանշատարի` ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսին ուղղված նամակում, տեղեկացնում է ԵԱՀԿ կայքը:
Աժուբալիսը հայտնել է, որ ԵԱՀԿ նախագահությունը ԵԱՀԿ անդամ երկրների հետ կխորհրդակցի Մոնղոլիայի անդամակցության հնարավորությունը կազմակերպությանը, որի կազմում այսօր ընդգրկված են 56 երկրներ:




























