Դեկտեմբերի 26-ին տեղի կունենա Ադրբեջանի խորհրդարանի նիստը։
Ըստ տեղական լրատվամիջոցների, օրակարգում է «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու մասին» Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության հարցը։
Նշենք, որ «արևմտյան ադրբեջանցիների պատմական հայրենիք» ասելով Բաքուն բազմիցս հայտարարել է, որ նկատի ունի Հայաստանի տարածքը։ Ադրբեջանի օրենսդիր մարմնի կողմից հայտարարության ընդունումը կլինի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների հերթական դրսևորումը։





























