Ադրբեջանը ցանկանում է 2024 թվականին սկսել երկաթուղային գծի կառուցումը Արցախի օկուպացված տարածքներում.
Խոսքը Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ գծի մասին է, ասել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի շինարարական նախագծերի բաժնի ղեկավար Թուրալ Աբասլին։
Ըստ նրա, այս նախագծի նպատակը Ստեփանակերտն ու Շուշին Ադրբեջանի երկաթուղային ցանցին միացնելն է, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սա ակնհայտորեն Արցախի օկուպացված տարածքները յուրացնելու Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն է։





























