Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում այսօր` հոկտեմբերի 29-ին անց է կացվում Անտիկ ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթող Հայոց Վարազդատ թագավորի հիշատակին նվիրված հանրապետական սամբոյի ավանդական հուշամրցաշար, որին այս տարի մասնակցում է 1998թ. ծնված եւ փոքր տարիքի ավելի քան 120 դեռահաս Երեւանից, Արտաշատից, Գյումրիից, Աբովյանից, Նոր Հաճընից, Չարենցավանից, Բյուրեղավանից:
Սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարի նպատակն է սամբո մարզաձեւի հանրահռչակումը, հեռանկարային մարզիկների խրախուսումը, մարզական փորձի հավելումը, մարզական բարեկամական կապերի ամրապնդումը` Հանրապետության քաղաքների, մարզերի եւ մարզական կազմակերպությունների միջեւ:
Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կստանան համապատասխան կարգի մեդալներ եւ դիպլոմներ:




























