Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է Իրանի և Թուրքիայի միջև նպատակաուղղված առևտրային հարաբերությունների հասնելու համար Իրանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող մեխանիզմների հետագա զարգացման անհրաժեշտությունը, ներառյալ Քաղաքական խորհրդակցությունների կոմիտեն, Համատեղ տնտեսական կոմիտեն և մասնագիտացված աշխատանքային խմբերը:

Այս մասին ասվում է Աբդոլլահիանի հայտարարության մեջ, որ նա արել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմետ Յըլդըզի ընդունելության ժամանակ, որը Թեհրան  է ժամանել  իրանա-թուրքական քաղաքական խորհրդակցությունների նոր փուլին  մասնակցելու նպատակով։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Աբդոլլահիանը հիշեցրել է երկու երկրների նախագահների լուրջ ձգտումը՝ բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնումը շարունակելու հարցում։

Նա երկկողմ հարաբերությունների օրակարգային լուրջ թեմաներ է համարել երկու երկրների միջև էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների և միջսահմանային առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Արտգործնախարարն ընդգծել է նաև հետագա համագործակցության անհրաժեշտությունը՝ իսրայելական հանցագործությունները հնարավորինս արագ դադարեցնելու գործում։