Հայաստանում 2011թ. 9 ամիսների ընթացքում իրավապահ մարմինները հայտնաբերել են 132-րդ հոդվածին համապատասխանող 13 հանցագործություններ: Տվյալ հոդվածը ենթադրում է պատասխանատվություն մարդկանց առեւտրի համար:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից, անցած տարվա նույն ժամանակահատվածում բացահայտվել էր 10 նմանատիպ հանցագործություն:
Մարդկանց թրաֆիքինգի հետ կապված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 261 (Պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը) հոդվածով նախատեսված 4 հանցագործություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բացահայտվել էր նույնքան նմանատիպ դեպք:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տվյալներով` 262-րդ հոդվածով (Պոռնկությամբ զբաղվելու համար որջեր կազմակերպելը, պահելը կամ կավատությունը) 33 դեպք է հայտնաբերվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բացահայտվել էր 34 այդպիսի դեպք:




























