Գազայում շարունակվող պատերազմի հետ կապված՝ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները արժե, որ սպասեն Միջերկրական ծովի եւ Ջիբրալթարի փակմանը։ Այս մասին ասել է Իրանի ԻՀՊԿ փոխհրամանատար, գեներալ Մոհամադ-Ռեզա Նաղդին, փոխանցել է Mehr-ը։
«ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները արժե, որ սպասեն Միջերկրական ծովի եւ Ջիբրալթարի փակմանը Բաբ-էլ-Մանդեբից եւ Կարմիր ծովից հետո, եթե իսրայելական սիոնիստական ռեժիմը շարունակի իր հանցագործությունները Գազայում Միացյալ Նահանգների եւ արեւմտաեվրոպական այլ երկրների աջակցությամբ»,- ասել է իրանցի գեներալը։





























