Իրաքի Քուրդիստանի ինքնավարության ղեկավար Մեսուդ Բարզանին եռօրյա պետական այցով մեկնել է Իրան։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Մեսուդ Բարզանիին Թեհրանի օդանավակայանում դիմավորել են Իրանի արտգործնախարարը, Թեհրանում Իրաքի Քուրդիստանի ներկայացուցիչը եւ Իրանում Իրաքի դեսպանը։
Նշվում է, որ բարձաստիճան պաշտոնյաների հետ Թեհրան ժամանած Բարզանին հանդիպումներ է ունենալու Իրանի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների զարգացման խնդիրները։




























